«Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնան Հայաստան…». Նիկոլ Փաշինյան

«Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնան Հայաստան»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ հյտնեցինք, Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում:

Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:

Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ