![]()
Հայկ Ստեփանյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կաարել, որտեղ ասվում է.
Սիրելի Հայրենակիցներ՝
Ինչպես այսօր հայտարարեց ՀՀ Վարչապետը Դեկտեմբերի 19֊ից Հայաստանում հայտարարվում է եռօրյա Սուգ։ Այդ օրը՝ Դեկտեմբերի 19֊ին, ժամը 14։00 Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Հավաք և Հիշատակի Երթ դեպի Եռաբլուր Պանթեոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի՝ պատերազմում զոհվածների հիշատակին։ Դեկտեմբերի 14-ի ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, հավանական է, որ այդ օրվա դրությամբ մեր ոչ բոլոր նահատակների մարմինները գտնված լինեն, բայց պետական այս կարգի որոշումը չի կարելի հետաձգել»,-ասաց նա։
![]()