«Ակնհայտ է, չէ՞, որ դիվերսանտները փոխանակվել են մեր գերիների հետ»․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գերիների փոխանակման հարցին եւ նշել, որ ադրբեջանական դիվերսանտները փոխանակվել են մեր գերիների հետ։

«Ընկերներ, ակնհայտ ա, չէ՞, որ դիվերսանտները փոխանակվել են մեր գերիների հետ։

Բնականաբար սա էլ են փորձելու քաղաքականապես շահարկել, բայց հավատացեք դրանց փոխարեն հետ եկող մեր տղերքի հարազատները խորապես թքած ունեն այդ շահարկումների վրա։

Սպասում ենք մեր տղերքի առաջին խմբին»,- գրառել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ նշված դիվերսանտները 2014 թվականի հուլիսին հատել էին Արցախի պետական սահմանը, սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին եւ հրազենային վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ