«Ադրբեջանական ԶՈւ-երի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շեն գյուղի բնակչության համար». ԱՀ ՄԻՊ


ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և Թուրքիայի ևս 3 քաղաքացիների նկատմամբ։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցները կապված են Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջից ակնկալում է աջակցություն, ոչ թե պատժամիջոցներ։ Էրդողանը նշել է, որ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպական Միության պատժամիջոցները հետ չեն պահի Թուրքիային իր իրավունքները պաշտպանելուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ