Հայտնի է՝ քանի՞ գերի է Հայաստան բերվելու առաջին փուլով

Այսօր գերիների առաջին խումբն Ադրբեջանից կտեղափոխվի Հայաստան: Ըստ թելեգրամ-ալիքներում տարածված տեղեկության, առաջին փուլով Հայաստան կտեղափոխվի 49 հայ գերի:

Հիշեցնենք ,որ Երևանն ու Բաքուն ռուս խաղաղապահների մասնակցությամբ սկսել են գերիների փոխանակումը, հայտնել են Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից:

Այնտեղ հստակեցրել են, որ փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել միջազգային կազմակերպությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ