![]()
Հայաստանը սպասում է գերիների առաջին խմբի վերադարձին:
Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,-գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։
Նշենք նաև, ՌԴ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ռազմական գործողությունների դադարից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր առաջին անգամ խախտվել է:
![]()