«Ձեր զզվելի քաղաքական խաղերը հեռու տարեք Եռաբլուրից ու մեր հերոսներից»․ Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ձեր զզվելի քաղաքական խաղերը հեռու տարեք Եռաբլուրից ու մեր հերոսներից‼‼․․․

Պատկերացրեք՝ մարդ ինչքան բարոյական որակներից զուրկ պիտի լինի, որ քաղաքացիական անհնազանդության ակցիայի կոչ անի Եռաբլուրում՝ մեր հերոսների հավիտենական հանգրվանում։

Ուրեմն Գառնիկ Իսագուլյան անուն-ազգանունով ընդդիմադիր գործիչ կա, ով կոչ է անում ընդդիմությանը՝ երկրում հայտարարվող սգո օրերին շրջափակել Եռաբլուրը ու թույլ չտալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մուտք գործի այնտեղ։

Ու սրա նմանները խոսո՞ւմ են արժեքներից և հայրենասիրությունից։ Վայ մե՜զ, բոլորիս․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ