![]()
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կալանավորման միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ»,- գրել է Պողոսյանը:
Ավելի վաղ, Վարդան Այվազյանը ձերբակալվել էր ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովում նոյեմբերի 9-10-ի գիշերն անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Տեղեկություններ էին նաև շրջանառվում, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Վարդան Այվազյանի բնակարանում:
![]()