Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Նշենք, որ նախքան Հայաստան գալը նրանք այցելել են նաև Ադրբեջան: ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ