«Բայրաքթարները» կրկին Արցախի երկնքում են․ Wargonzo

Արցախի երկնքում կրկին «Բայրաքթարներ» են աշխատում։ Այս մասին հայտնում են Wargonzo նախագծի Ստեփանակերտի աղբյուրները, փոխանցում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը։

Այս պահին չի հստակեցվում՝ խոսքը հետախուզակա՞ն, թե՞ հարվածային նպատակների մասին է։
Հիշեցնենք,որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել պաշտպանության բանակի վեց զինծառայողներ, զոհվել ադրբեջանցի 4, վիրավորվել 2 զինծառայողներ։

Ինչպես հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, արդրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ