Ովքեր են Ֆեյսբուքում ստահոդ լուրեր տարածում ու խուճապ ստեղծում

Դեռ երեկվանից մեծ թափով համացանցում սկսեցին շրջանառվել սուտ լուրեր, որոնց նպատակը հանրությանը մոլորության մեջ գցելն ու արհեստական խուճապի պայմաններում երկրում անիշխանության իմիտացիա բեմականացնելն էր:

Գործելաոճը հետևյալն է՝ ընտրվում են երեկոյան ժամեր, երբ մարդիկ սոցիալական ցանցերում ավելի երկար ժամանակ են անց կացնում և սկսում են սկանդալային կամ խուճապ տարածող վերնագրերով նյութեր տարածել, որոնք իրականության հետ կապ չունեն։

Մարդիկ հետաքրքրասեր են և չեն կարողանում անտարբեր անցնել նման վերնագրերի կողքով, որքան էլ որ ստահոդ են, երբ կրկնվում են մի քանի տարբեր տեղերում՝ խուճապն ու տարածումն այդքան շատ են լինում։ Երեկ երեկոյան տեղի ունեցավ նման տեղեկատվական ահաբեկչական հարձակում ֆեյսբուքի խաղաղ բնակչության վրա, որի արդյունքում շատերի նյարդերը տեղի տվեցին։

Իսկ ովքեր են տարածում այդ ստահոդ լուրերը:

Ստահոդ լուրերի տարածողներից մեկը Նարեկ Սամսոնյանն է, ով նաև ղեկավարում է AntiFake.am կայքը։  Ըստ շրջանառվող լուրերի Նարեկ Սամսոնյանը սպասարկում է Միքայել Մինասյանի շահերը՝ ամսեկան մոտ 3000 դոլարով վարձատրվելով Մինասյանի կողմից։

Ստորև ներկայացնում ենք Նարեկ Սամսոնյանի գրառումներից մի քանիսը, որոնք կատարյալ սուտ են և իրականության հետ պարզապես աղերս չունեն։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետը հերքել է մարզի որոշ դիրքեր զիջելու մասին լուրերը:

Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ  Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է։

 

Ֆեյսբուքում խուճապ ստեղծելու նպատակով հրապարակել է քարշակով տեղափոխվող ուղղաթիռի լուսանկարը, այնինչ ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ քարշակով տեղափոխվող ուղղաթիռը ոչ մի վտանգ չի ներկայացնում, առավել ևս ժողովրդին վախեցնելու նպատակ չի հետապնդում։

 

Արդյունքում Նարեկ Սամսոնյանը փաստել է, որ մոլորության մեջ է գցել հանրությանը իր զազրելի ստերով, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ սա առաջին դեպքը չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ