Նիկոլ Փաշինյանը հրատապ ԱԽ նիստ է հրավիրել

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրատապ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որը մեկնարկել է 16:00-ին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԽ նիստին հրավիրված են  ԱԺ խորհրդարանական բոլոր ուժերի խմբակցության ղեկավարները։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ այսօր հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ընդգծում ենք, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ