![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրում և աշխատում է մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում, որտեղից նա մեկնում է Կրեմլ, իսկ «նախագահի բունկեր»-ի մասին բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա -1»-ի հեռարձակած «Վտանգավոր վիրուս՝ Նոր տարի» հաղորդաշարի եթերում:
Նովո-Օգարյովոյից Պուտինը հազվադեպ է մեկնում գործուղումների, տեխնոլոգիան թույլ է տալիս նրան ներկայության էֆեկտ ստեղծել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, ընդգծեց Պեսկովը:
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինը պարբերաբար կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր է հանձնում։ «Կան բժիշկներ, համաճարակաբաններ, մասնագետներ, որոնք կազմում են պետության ղեկավարի միջոցառումների ժամանակացույցը բժշկության տեսանկյունից»,- ասաց Պեսկովը:
![]()