![]()
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»:
Բացի այդ Баграмян 26 և Hay Wave տելեգրամյան ալիքներում ևս փաստում են, որ արված կադրերը, թե իբր հայկական կողմն ունի զոհեր իրականությանը չի համապատասխանում, քանզի կադրերը մեկ ամսվա վաղեմության են։
![]()