ՌԴ-ից ուղիղ թռիչք դեպի Ստեփանակերտ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքների մասին հոդված է հրապարակել, որի շրջանակում զրուցել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

«Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից դրանք մեքենայով բերվում են Ստեփանակերտ: Հիմա խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայան է կառուցվում: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել»,-ասել է Դավիթ Սարգսյանը և հավելել, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են «օր ու գիշեր», սակայն դժվար է ավիափոխադրումների բացման կոնկրետ ժամկետ նշել:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է ՌԴ-ն օգնել ԼՂ-ին հետպատերազմյան շրջանում, Դավիթ Սարգսյանը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք: Խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց դեռ մտածում են, թե ինչպիսին կլինի մեր տարածաշրջանի կարգավիճակը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ