![]()
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, նշել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Թվիթերի էջը:
«ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-գրել է դեսպանը:
![]()