![]()
Քիչ առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է նախապատրաստում, և այդ պատճառով Հանրային հեռուստաընկության նկարահանող շարժական տեխնիկան կառավարական առանձնատուն է տարվել:
Թիվ1-ին հաջողվեց կապ հաստատել Հ1-ի տնօրենի՝ Հովհաննես Մովսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում անձամբ հաստատեց, որ կառավարական առանձնատանը որևէ նկարահանում նախատեսված չէ՝ տարածված լուրերը բնորոշելով ապատեղեկատվություն:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, 24News-ի տեղեկությունների համաձայն, ՔՊ վարչությունը երեկոյան Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հադրութի երկու գյուղերի՝ Հին Թաղլարի ու Խծաբերդի՝ հակառակորդի կողմից գրավման թեման: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այլ ներքաղաքական հարց չի քննարկվել, Փաշինյանը հրաժարականի հարցն օրակարգում չի եղել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։
Նշենք նաև, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր։
![]()