Ալիևը հայտնել է` որտեղ է լինելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ռուս-թուրքական դիտարկման համատեղ կենտրոնը կստեղծվի Աղդամի շրջանում:

«Մենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում ենք։ Դա արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ։ Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը կհետևի հրադադարի ռեժիմին։ Իմ կարծիքով, դա տարածաշրջանային համագործակցության լավ ցուցանիշ է, այդ թվում ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցության։ Դա արդեն իրականություն է», – Ալիևի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոնի ստեղծման շուրջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ