![]()
ArmLur.am– ը տեղեկացավ, որ այս պահին ընթանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ։
Մեր տեղեկություններով, ներսում թեժ քննարկումներ են, որը կապ ունի այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Դրան զուգահեռ նկատենք, որ այս պահին ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում կառավարական առանձնատան, կառավարության եւ խորհրդարանի շենքերի առջև։
Նիստի քննարկումներից այլ մանրամասներ՝ քիչ անց։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է տեղեկությունները, թե ԱԺ «Իմ քայլը» այժմ նիստ է անում։
«Քիչ առաջ տելեգրամյան անհայտ ծագման, անհայտ երկրից ղեկավարվող ալիքում հայտնված ու հայաստանյան մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ։
Կարծում ենք, որ այս ապատեղեկատվությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացիների դեմ տարվող ինֆոտեռորի մաս»,-գրել է նա։
![]()