Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետն ազատվել է աշխատանքից

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Ասքերովի աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետի՝ աշխատանքից ազատման պատճառը դեռ հայտնի չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ