Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել. Արթուր Ղազինյանը ստում է. ՀՔԾ

ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:

Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով  «Հայրենիքի փրկության շարժում» իրավական հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ