Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ պետք չէ մտածել այն մասին, թե ով և երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը: Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ ձևաչափը պետք է ընտրեին Ադրբեջանն ու Հայաստանը:

Հենց դրանով էլ պայմանավորված էր հայտարարության մասնակիցների կազմը:

Եվ ոչ մի փորձ չի եղել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարևոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները և առճակատման տարածաշրջանը դարձնել համագոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիության և համագործակցության տարածաշրջան», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացվեց:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ