Քիմ Քարդաշյանը ներկայացել է իր ապրանքանիշի ներքնազգեստով

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրել է իր SKIMS ապրանքանիշի հավաքածուի ներքնազգեստը և տնային հագուստը:

Ֆոտոսեսիայի հեղինակը Սենդի Քիմն է։ ԶԼՄ-ները գրում են, որ 40-ամյա Քիմը իրարանցում է առաջացրել իր անկեղծ լուսանկարներով։

Հիշեցնենք, որ Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։

Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ