Արմեն Սարգսյանը կամ էս երկրում մեխի գլուխ է, կամ՝ շարքային մանիպուլյատոր, ով բացահայտ սուտ է խոսում

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է.

«Կարծում էի, որ Կառավարությունն առաջինը կարձագանքի նախագահի առաջարկությանը, այսինքն՝ հրաժարական կտա…»:

Եթե անկեղծ, ես էլ կարծում էի, որ էնքան խոհեմություն կունենա Արմեն Սարգսյանը, որ չի փորձի «Ճ» կլասի մանիպուլյացիաներ անի` hայտարարելով, թե Փաշինյանի ստորագրած համաձայնագրի մասին իմացել է մամուլից՝ իրեն էս երկրում դնելով առնվազն մեխի գլխի տեղ, այն ինչ պարզվում է, որ նախագահ Սարրգսյանը լավ էլ տեղակ է եղել այն փաստաթղթից, որի տակ հետագայում իրենց ստորագրությունը պետք է դնեին Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը։

Հիմա ընտրությունը Արմեն Սարգսյանինն է, կամ էս երկրում ինքը մեխի գլուխ է, կամ՝ շարքային մանիպուլյատոր, ով փորձում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ