ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանխատեսել է աշխարհում վերջին 80 տարվա ամենաուժեղ տնտեսական անկումը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհը բախվելու է վերջին 80 տարվա տնտեսական վատագույն անկման՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական ազդեցությունը շարունակում է աճել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ ոչ մի COVID-19 պատվաստանյութ չի կարող ուղղել արդեն հասցված վնասը:

«Մենք կանգնած ենք վերջին ութ տասնամյակում ամենամեծ գլոբալ անկման առջև», – ասել է Գուտերեշը Նոբելյան մրցանակի ֆորումում ելույթի ժամանակ:

Ըստ նրա՝ ներկայում մոլորակի վրա ծայրահեղ աղքատության մակարդակն ու սովի սպառնալիքը աճում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ