![]()
Արավուսում ընդամենը 40 ընտանիք է ապրում՝ շրջակայքում ադրբեջանական 9 դիրք կա, երկուսում ամրացել են երեկ։
Օրեր առաջ Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը սիրողական տեսախցիկով նկարած տեսանյութում պատմում էր, թե ինչպես չհաջողվեց պահել գյուղի պահուստային հողերը։ Կադրերում նա Սյունիքի մարզի Արավուս գյուղի կամավորականների հետ էր՝ Բաքվից Արավուսի սահման եկած Իլգար անունով գեներալի հետ բանակցություններից հետո: Հողերը պահել չի ստացվել, ասում էր գյուղապետը:
Եռակողմ հայտարարությունից հետո Արավուսը դարձավ սահմանապահ գյուղ, մինչև այդ բերձորցիների հարևաններն էին: Գյուղապետն ասում էր՝ խախտելու է այդ զինադադարի հայտարարությունը՝ հանուն արդարության:
![]()