Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

Ցուցարարների և ոստիկանների միջև անկանոն քաշքշուկ էր սկսվել, ոստիկանները սկսել էին մեծ թվով քաղաքացիների բերման ենթարկել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավելի վաղ  Երեւանի մի շարք փողոցներ էին փակվել, փակվել էր նաեւ Սեւան-Երեւան ավտոմայրուղին։

Այս պահին մայրաքաղաքում երթ է իրականացվում։ Փաշինյանի ընդդիմադիրները երթի ընթացքում կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց եւ պահանջել վարչապետի հրաժարականը։ Նրանք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ