![]()
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները և կաթվածահար անել երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ազատեցին ճանապարհը ցուցարարներից:
Երևանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվում են:
Ավելի վաղ, ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել Գեղամ Մանուկյանին:
«Հայրենիքի փրկության շարժում» «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում էին դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:
![]()