Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է տարածաշրջանում նոր սադրանքների համար

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է տարածաշրջանում նոր սադրանքների համար: Թվիթերի իր միկրոբլոգում Զարիֆը գրել է.

«Նախագահ Էրդողանը լավ տեղեկացված չէ, որ այն, ինչ ինքը հայտարարել է Բաքվում, նշանակում է Արաքս գետից հյուսիս ընկած Իրանի տարածքների բռնի անջատում:

Արդյո՞ք նա չգիտակցեց, որ ոտնահարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը:

ՈՉ ՈՔ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի (խմբ.՝ Ատրպատականի) մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ