«Դադիվանքը, հիմնվել է դեռևս առաջին դարում` Արշակունյաց թագավորության օրոք , ի՞նչ կապ ունեն կովկասյան ալբանացիները (ուդիները)` հայկական եկեղեցիների հետ…». Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդրադառցել է Ադրբեջանից Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ նշանակված ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին ասելով , որ Ի՞նչ կապ ունեն կովկասյան ալբանացիները (ուդիները)` հայկական եկեղեցիների հետ.

«Կրկնում եմ, որ ես եղել եմ Արցախի բոլոր եկեղեցիներում` Դադիվանքում, Ամարասում, Գանձասարում, Ծիծեռնավանքում և այլն, ու մանրամասն գիտեմ, թե այդ եկեղեցիները պատմությունը, ե՞րբ են կառուցվել, ու՞մ կողմից և ո՞ր դարում։ Այդտեղ ամենը հայկական է` ճարտարապետությունից սկսած` գրություններով վերջացրած։

Այդ եկեղեցիներից, օրինակ, Դադիվանքը, հիմնվել է դեռևս առաջին դարում` Արշակունյաց թագավորության օրոք։ Հնագույն եղեկեցիներում ինչ գրված էր` հայատառ էր։ Ոչ մի ալբաներեն բառ, ինչպես որ ադրբեջանցիներն են ասում, ես այնտեղ չեմ տեսել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ