«Իմ Ալբերտ միշտ սպասելու ենք քեզ…». Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը տեսանյութ է հրապարակել

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։

2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։

2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականինին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ:

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ:

Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Թաղվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Որդու մահից հետո հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր անձնական մեքենան նվիրել է հայոց բանակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ