«Դրամի կուրսը բարձրացելա, 481-ից դառելա 525…». Գագիկ Ծառուկյան

«Դրամի կուրսը բարձրացելա 481-ից դառելա 525, կարա լինի 600, աասենք թե 1000…»,- այս մասին այսօր լրագրողների հե հանդիպման ժամանակ հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով կառավարության ու վարչապետի գործելաոճին՝ Ծառուկյանը նշել է, որ այս կառավարության մնալու դեպքում Արցախի ճակատագիրը սպառնում է նաև ՀՀ-ին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ