Հիմա կլորացրած աչքերով նայում եք, թե ինչպես է թուրքը խոսում Երևանի, Սյունիքի ու Սևանի մասին ու մտովի ինքներդ ձեզ հարցնում՝ ո՞նց, չպրծա՞նք, սա վերջը չէ՞ր…

Աշոտ Ասատրյանն իր ֆեսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Թուրքը երբեք չի հրաժարվել հայի ցեղասպանությունից: Մենք ենք ժամանակ առ ժամանակ մեզ փորձել համոզել, որ խնդիրը այդ «սև հողն» է, որ դա լուծելուց հետո մենք կարող ենք շունչ քաշել: Բայց իրականում ոչ այդ , ոչ այս հողի խնդիր չկա, խնդիրը մենք ենք դրանց համար:

Հիմա կլորացրած աչքերով նայում եք, թե ինչպես է թուրքը խոսում Երևանի, Սյունիքի ու Սևանի մասին: Նայում եք ու մտովի ինքներդ ձեզ հարցնում՝ ո՞նց, չպրծա՞նք, սա վերջը չէ՞ր…

Իրականում ամեն ինչ կրկին սկսվեց, անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում, Դեր Զորի անապատով քայլող հայերին փոխարինեցին Բաքվի փողոցում քարշ տրվող մեր ռազմական տեխնիկաներով, յաթաղանները սկսեցին փոխարինել ԱԹՍ-ներով:

Իսկ նպատա՞կը: Նպատակը նույնն է, ինչ 105 տարի առաջ ու որքան շուտ մենք գիտակցենք այդ ամենը ու որքան երկար մենք դա գիտակցենք ու որքան արագ մենք այդ գիտակցումը քայլերի տանենք, այդքան շուտ մենք մեզ կփրկենք:

Թուրքը նույն թուրքն է մնացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ