«Այս կառավարության մնալու դեպքում Արցախի ճակատագիրը սպառնում է նաև մեզ». Գագիկ Ծառուկյան

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Անդրադառնալով կառավարության ու վարչապետի գործելաոճին՝ Ծառուկյանը նշել է, որ այս կառավարության մնալու դեպքում Արցախի ճակատագիրը սպառնում է նաև ՀՀ-ին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ