Fake ոստիկանի կոչը. տարածված լուրը սուտ էր

Այսօր ոմն Վան Գրիգորյան, ներկայանալով Ոստիկանության աշխատակից, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել իշխանություններին:

Մեր աղբյուրների հավաստմամբ` լուսանկարում պատկերված անձը 2018 թվականից չի հանդիսանում Ոստիկանության աշխատակից:

Նա Արագածոտնի նախկին մարզպետ (2009-2016թթ.), ՀՀԿ խորհրդի անդամ, Սարգիս Սահակյանի փեսան է (դստեր ամուսինը):

Ի դեպ, ինքնակոչ ոստիկանի աները` Սարգիս Սահակյանը, մեղադրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, ապա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Վերջինիս եղբայրը` Նաիրի Սահակյանը 2017 թ.-ին ՀՀԿ պատգամավոր է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ