Ախուրյան համայնքի ղեկավարը հերքում է վարչապետի հրաժարականի պահանջին միանալու հայտարարությունը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հայտարարել է, որ ՀՅԴ Շիրակի ֆեյսբուքյան էջում 2020 թ. դեկտեմբերի 7-ին արված հայտարարությունը չի եղել Ախուրյան համայնքի ազգաբնակչության, վարչական ղեկավարների, ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակազմի անունից:

Հիշեցնենք՝ ՀՅԴ Շիրակի կառույցը հայտարարել էր, թե իբր վարչապետի հրաժարականի պահանջին է միացել նաև Ախուրյան համայնքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտվանից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։

Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Արդեն լրացել է ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ