Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվում

 Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են անում Երևանում։

Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։

Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Արդեն լրացել է ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ