Հրդեհ և փլուզում Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 28 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում (8 քմ):

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։06-ին, մարել՝ 06։51-ին:

Այրվել են խոհանոցի կահույքը, էլեկտրոտեխնիկան և պատուհանը: Մասամբ փլուզվել են փակ պատշգամբի արտաքին պատը՝ պատուհանով (5 քմ), վնասվել է հյուրասենյակի պատուհանը և հարևան բնակարանի փակ պատշգամբի արտաքին պատը։

Փրկարարները բնակչին տարհանել են բնակարանից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ