![]()
«Ես էլի ձեզ ու մեզ բոլորիս ուզում եմ կոչ անել՝ միջոցը չխառնել նպատակին, օրինակ՝ հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Հետևաբար՝ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ և ինչ խնդիր ենք ուզում լուծել:
Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ հրաժարական տալու կամ չտալու միջոցով ունեմ այլոց շարքում մի շատ կարևոր խնդիր, որի մասին խոսել եմ ապրիլի 9-ին հաջորդած իմ առաջին ուղերձում»,- ԱԺ-ում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, որը Փաշինյանին դատարկ թուղթ և գրիչ տվեց, որպեսզի նա իր հրաժարականի դիմումը գրի:
Սակայն մինչ Նիկոլ Փաշինյանը կմոտենար Ազգային Ժողովի ամբիոնին, որպեսզի պատասխաներ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ դիպչելով խոսափոնին, հոսանքահարվեց:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()