«Ականջներդ չոբանի շան պես կկտրեմ արա…». Վարդան Այվազյանը սպառնացել է քաղաքացուն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը։

Բաղրամյան պողոտայում հավաքի ընթացքում կուտակված էին բազմաթիվ ոստիկանական ուժեր: Պողոտայի այդ հատվածը և Դեմիրճյան փողոցից դեպի Ազգային ժողովի շենք գնացող ճանապարհը ակցիայի ողջ ընթացքում փակ էին:

Հավաքի ընթացքում ելույթ ունեցան քաղաքական գործիչներ Դաշնակցությունից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ընդդիմադիրների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարը իշխանափոխության պայքար չէ, սա ազգային պայքար է: Ազգային պայքար եղել է 200 տարի առաջ և 1000 տարի առաջ, այսօր նույնն է՝ օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը: Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը հիմա շարունակվելու է նաև Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ անկախ պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակ ունեցողը, 2,5 տարում այդ ամեն ինչը ոչնչացավ: Այս նույն հարթակից, ես եղել եմ այն առաջնորդներից, որ տարել եմ ձեզ հաղթանակի, և մենք ունեցել ենք անկախ պետություն, ղեկավարել եմ բանակը, գնացել ենք և հաղթել ենք, այժմ նույնպես՝ գնանք միասին, կհաղթենք, սա երկար տևել չի կարող: Ինչքան տևի, այնքան ավելի կործանում է մեր Հայաստանի համար: Հիմա մենք ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս ու այնտեղից, նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ, առջևում ես տեսնում եմ՝ մենք ոնց ենք նորից դառնալու հզոր պետություն, արդար պետություն՝ բավարարող իր քաղաքացիներին», — հայտարարեց Մանուկյանը:

Հանրահավաքին մասնակցում էր նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, ով նաև սպառնալիքներ հնչեցրեց քաղաքացիների հասցեին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ