Թուրքիան Մակրոնի համակուրսեցուն Փարիզում նոր դեսպան է նշանակել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 54 դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել. հաղորդում է ermenihaber-ը: Վերջին ժամանակաշրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու համար Թուրքիան Փարիզում նշանակել է նոր դեսպան։

Ֆրանսիայում Թուրքիայի ներկայիս դեսպան Իսմայիլ Հաքքը Մուսային կփոխարինի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Օնաները։ Հատկանշական է, որ Օնաները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համակուրսեցին է եղել։

Ֆրանսիական «Le Point» թերթը թուրք դեսպանի նշանակման լուրը հետևյալ վերնագրով է լուսաբանել․ «Էմանուել Մակրոնի թուրք ընկերը Փարիզում դեսպան է նշանակվել»։ Իսկ թուրքական մամուլը գրում է, որ այդ նշանակմամբ հնարավոր է նոր էջ բացվի թուրք-ֆրանսիական հարաբերություններում։

47-ամյա թուրք դիվանագետ Ալի Օնաները 2002-2004թթ․ Էմանուել Մակրոնի հետ սովորել է Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցում (ENA)։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ