Ֆրանսիայում ուսուցչի գլխատման գործով հինգ չեչեն է ձերբակալվել

Ֆրանսիայում հինգ չեչեն է ձերբակալվել պատմության ուսուցչին սպանած ահաբեկչի հետ շփվելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Նրանք 18-21 տարեկան են։ Նրանց ձերբակալել են ծովափնյա Սեն և Վերին Լուարա դեպարտամենտներում։ Հակաահաբեկչական վարչության քննիչները ենթադրում են, որ նրանք շփվել են ահաբեկչի հետ այն բանից հետո, երբ ուսուցիչը ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն իր աշակերտներին:

Այժմ կասկածյալները կալանքի տակ կգտնվեն մինչև 96 ժամ՝ մինչև սպանությանը մասնակցելու և ահաբեկչական հանրակցությանը մասնակցելու մեջ նրանց հնարավոր մեղադրանք առաջադրելը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին չեչենը գլխատել էր Ֆրանսիայի Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում պատմության և աշխարհագրության ուսուցչին։ Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայում ուսուցիչ գլխատած չեչենին չեզոքացնելու պահի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ