![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Հելեն Հեղինեն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, խնդրել չեմ սիրում, բայց ինձ համար չի, սուրբ գործի համար է ( պարտավոր եմ, պարտավոր ենք!
Գիտեմ նման գրառումներ հիմա շատ կհանդիպեք, երբեմն անգամ ոչ իրական, սակայն այս հերոսին և նրա եղբորը ԱՆՁԱՄԲ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ, իմ համագյուղացիներն են, մյուս եղբայրն էլ ոտքից է ծանր վիրավոր․ առյուծ տղաներն իրար օգնելով, վիրավոր, սողալով քարերն ի վեր մագլցելով փրկվել են մահից — հրաշք։
Խնդրում եմ, եկեք նախատոնական այս բարի օրերին օգնենք մեր տղաներին Վարազդատին նոր թևեր են պետք նրանց ծնողներն իսկապես այս թանկ վիրահատությունները վճարել չեն կարող։
Եկեք օգնենք :
Բավարիայում մի լավ խոսք կա, ասում են «Աստված կփոխհատուցի» »:
![]()
![]()