![]()
Սպիտակցիները պատրաստվում են վաղը՝ դեկտեմբերի 10֊ին ժամը 09։00֊ից արգելափակել Սպիտակի քաղաքապետարանի մուտքը։
Բողոքի ակցիան իրականացվելու է ընդդեմ քաղաքապետ Գագիկ Սահակյանի։
Հիշեցնենք, որ վերջինս նախօրեյին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ էր ներկայացրել։ Սպիտակցիները ասում են, որ քաղաքապետը իրենց կամքը չի արտահայտել և նրանք աջակցում են վարչապետ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել են ակցիաներ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի Հայաստանի տարբեր համայնքներում։ Այսօր Ապարանի և հարակից գյուղերի բնակիչները նույնպես հավաքվել են և իրականացնում են բողոքի ակցիա ընդդեմ գյուղապետերի, ովքեր պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Վերջիններս ուղիղ եթերներով հերթով ներողություն են խնդրում բնակիչներից, ասելով որ թյուրիմածություն է եղել։
Այսօր փակվել է նաև Արարատի քաղաքապետարանի մուտքը քաղաքապետի կողմից վարչապետի հրաժարականը պահանջելու պատճառով։ Արարատցիները նույնպես հայտնում են, որ նրանք աջակցում են վարչապետ Փաշինյանին։
![]()