![]()
Ադրբեջան այցելած Թուքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակայնորեն խոստովանել է, որ Անկարան գործուն աջակցություն է ցուցաբերել Բաքվին՝ Արցախի դեմ պատերազմում:
«Թուրքիան 43-օրյա պատերազմի առաջին օրերից համերաշխություն հայտնեց Ադրբեջանին և աջակցեց՝ ինչպես կարող էր, ներդրումն ունեցավ տարածքների վերադարձի մեջ»,- ըստ ՌԻԱ նովոստիի՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
Նա Բաքու է ժամանել դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին մասնակցելու համար:
![]()