![]()
Բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Վիվիան Աուբենաուֆը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Բրազիլուհին, ով բնակվում է Շվեյցարիայում, մեղադրվում է իր 66-ամյա ամուսնուն՝ Թոմասին ծեծելու մեջ, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, Des Alpes ռեստորանում: Նշվում է, որ Թոմասը մահացել է «դաժան ծեծի» հետևանքով։
Մարդիկ, ովքեր ճանաչում էին մարզուհուն, ասում էին, որ նա կռվում էր նաև ռինգից դուրս, երբ կորցնում էր ինքնատիրապետումը:
![]()