Իրականում ով է կանգնած «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ նոր ստեղծվող կուսակցության հետևում

Դեռ երեկ «Դվին» հյուրանոցի սեփականատերը` Արտակ Թովմասյանը հայտարարեց, որ ցանկանում է քաղաքական թիմ ձևավորել:

Ելույթ ունեցավ տեսախցիկի առաջ, որ վարժ հայերենով ընթերցեց նախօրոք գրված ու մշակված տեքստը, որն ինչպես և սպասվում էր լի էր բարի և ականջահաճո խոսքերով։ Մի խոսքով ստանդարտ տեքստ, որն ասվում է յուրաքանչյուր կուսակցություն ստեղծողի կողմից։

Սակայն հանրության համար մնացին բազմաթիվ չպարզաբանված հարցեր:  Օրինակ ո՞վ է հայտնի մեծահարուստը, ի՞նչ կապեր ունի, ովքե՞ր են Հայաստանում վերջինիս մտերիմները։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն «Դվին» հյուրանոցի մեծահարուստ սեփականատերը` Արտակ Թովմասյանը մտերմիկ հարաբերություններ ունի Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։ Եվ ամենևին բացառված չէ, որ հենց Քոչարյանն է կանգնած նոր ստեղծվող կուսակցության հետևում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ