![]()
Ռոբերտ Քոչարյանի ժ, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց, այս անգամ պաշտպաններից մեկի՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Նա տեղեկացրել էր, որ առավոտյան ջերմությունը բարձրացել է:
Ի դեպ նախորդ նիստը չկայացավ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով, ինչի մասին պաշտպանը տեղեկացրել էր նախօրոք դատարանին:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը մեղադրվում են 2008 թվականի մարտի 1-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման համար: Քոչարյանը մեղադրվում է նաև «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008-ի փետրվարին և մայիսին առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու համար: Արմեն Գևորգյանն անցնում է քրեական գործով որպես Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալմանն օժանդակող:
![]()