![]()
Ավելի քան 770 փախստականներ մեկ օրում վերադարձել են Ստեփանակերտի իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով ավտոբուսներ են ուղեկցել։
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 778 մարդ:
Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
![]()