«Հայաստանից Արցախը ցանկացել է խլել ռուս-թուրքական զույգը ու վերջին հաշվով խլել է». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ջոկեցիք որ.
1. ՀԱՊԿ-ի տղերքով բազար են արել Ադրբեջանի շահերի ու իրենց շահերի համար, որտեղ հիմնական բանախոսը եղել է Լուկաշենկոն:

2. Փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ, ՀԱՊԿ-ը սեփական մոտեցումներն է առաջարկել ՀՀ-ին, հանձինս Սերժ Սարգսյանի։ Հիշեցնեմ, ՀԱՊԿ-ը դա Ռուսաստանն է Բելառուսը և Միջինասիական պոստՍովետը։

3. Առաջարկել են Ադրբեջանին հանձնել 5+2 շրջան, իսկ Արցախի 150 հազար բնակչի ճակատագիրը վստահել ՀԱՊԿ խաղաղապահներին, այսինքն ռուս-բելառուսական և Միջինասիական պոստՍովետի զորքերին, որոնք թվով 20.000 հոգի կլցվեն Ղարաբաղ ու կպաշտպանեն հայերին՝ հայկական բանակի փոխարեն։

4. Իդեպ, սա, իհարկե, առանց Արցախի ստատուսի։ Թղթերով Արցախը մնում էր չճանաչված, այսինքն թղթերով Ադրբեջանի կազմում, փաստացի Ռուսաստանի զենքի տակ։ Այսինքն, Հայաստանը Ղարաբաղը 100%-ով հանձնում էր երկու հոգու և հեռանում էր Արցախից։ Այդ 2 հոգին Ռուսաստանն ու Ադրբեջանն են (վերջնարդյունքում այդպես էլ եղավ)։

5. Սերժ Սարգսյանը հրաժարվել է Արցախը հանձնել ռուս-թուրքական կողմին: Կրկնում եմ, Հայաստանից Արցախը ցանկացել է խլել ռուս-թուրքական զույգը։ Ու վերջին հաշվով խլել է։

6. Այն, որ Սերժին կաշառք են առաջարկել 5 միլիարդի չափ, այն որ նա հրաժարվել է, այն, որ Նիկոլի վրա հիմա հիմնավոր կասկածներ կան՝ էս գործարքի մեջ լինելու կամ չլինելու հետ կապված, չեմ քննարկում։ Երկրորդական է։

7. Մաղարիչով, թե առանց մաղարիչ, Ռուսաստանը ՀՀ-ի հանդեմ վարվել է զավթողական: Այդ Ռուսաստանն է փոշիացրել Արցախի անկախության հարցը։ Հասկանում եք չէ՞ որ ՀԱՊԿ=ՌԴ։ Սա հլա մարսեք։ Շարունակելի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ